2015թ-ի վերջին պատրաստ կլինի Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը

2015թ-ի վերջին պատրաստ կլինի Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը

ԷկոԼուր

2015թ-ի վերջին պատրաստ կլինի Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը: Սույն թվականի օգոստոսի 31-ին գործադիրը ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 340-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման համար վերջնաժամկետը 2015թ-ի սեպտեմբերի 1-ի փոխարեն ընդունվեց 2015թ-ի դեկտեմբերի 25-ը առանց լրացուցիչ ֆինանսավորման:

Որոշման հիմնավորման համաձայն` փոփոխությունը պայմանավորված է Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման և հաստատման ընթացակարգով, ըստ որի պահանջվում է հանրային քննարկումներ տեղական ինքնակառավարման և շահագրգիռ այլ մարմինների հետ, ինչի իրականացման համար ժամանակ է անհրաժեշտ:

Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանն իր մեջ ներառելու է Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի մակերևութային ստորերկրյա, ինչպես նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման պլանները: Պլանի մշակումը և իրագործումը նպատակաուղղված է հավասարակշռելու, ջրային ռեսուրսների առաջարկը և պահանջարկը, բացահայտելու ջրավազանում արտակարգ իրավիճակների  հնարավոր ռիսկերը, դրանց կանխարգելման և նվազեցման միջոցառումները:

Սեպտեմբեր 01, 2015 at 12:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր