Բնապահպանության տեսչության հայտնաբերած խախտումների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 1,16 միլիոն դրամ

Բնապահպանության տեսչության հայտնաբերած խախտումների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 1,16 միլիոն դրամ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 15-19.09.2015թթ. հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 420.0 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 180.0 հազար դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  1,16միլիոն դրամ: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  50.4 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում` և հաշվարկվել է 57.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի  տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման մեկ դեպք, որի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

Լոռու  տարածքային բաժնին հանձնված` 10 հատ լոր տեսակի թռչուն որսալու վերաբերյալ գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 20.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է բադի և անտառային կաչաղակի  ապօրինի որսի դեպք, ինչի քննության արդյունքում իրավախախտը ենթարկվել է 70.0 հազար դրամ վարչական տուգանքի և կազմվել կենդանական աշխարհին հասցված վնասի 52.0 հազար դրամի ակտ:

Սեպտեմբեր 22, 2015 at 16:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր