

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 22–25.09.2015թթ. ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.050.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել է 799.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0 միլիոն դրամ:
Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մ ա ս ն ա վ ո ր ա պ ե ս `
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների գործերի քննության արդյունքում 8 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 800.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 477.9 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանք և հաշվարկվել է 76.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 157.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման ակտ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման ակտ` 37.5 հազար դրամի:
Հողային ռեսուրսների պահպանության ոլորտ
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման մեկ դեպք, ինչի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է ապօրինի որսի մեկ դեպք, ինչի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և 50.0 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման ակտ:
Շիրակի տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է խեցգետնի ապօրինի որսի մեկ դեպք, ինչի արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, առգրավվել` 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ 2.5 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել գետ:
Հոկտեմբեր 01, 2015 at 13:15
