

ԷկոԼուր
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 21-ին Սյունիք կատարած աշխատանքյին այցի ժամանակ հանդիպել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ղեկավարության հետ: ՀՀ կառավարության պաշտոնական կայքի համաձայն`ձեռնարկության ղեկավարները վարչապետին են ներկայացրել կոմբինատի զարգացման ծրագրերը և նշել, որ նույնիսկ միջազգային շուկայում գունավոր մետաղների գների տատանման պայմաններում ընկերության աշխատակազմի և աշխատավարձերի, ինչպես նաև հզորությունների կրճատում չի եղել: «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ղեկավարությունը խնդրել է վարչապետին աջակցել ձեռնարկությանը՝ ստեղծված ֆինանսատնտեսական իրավիճակում աշխատանքները նույն հունով շարունակելու համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտը լուրջ դեր ունի տնտեսության զարգացման գործում, և ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել և հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել, որպեսզի կոմբինատի բնականոն գործունեությունը չխաթարվի:
Նոյեմբեր 23, 2015 at 11:03
