Հայաստանում մեկնարկեց «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագիրը

Հայաստանում մեկնարկեց «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագիրը

ԷկոԼուր

Սույն  թվականի  դեկտմբերի 15-ին Հայաստանում մեկնարկեց  «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն»(ՕԳԱՆ) ծրագիրը: Այն առաջիկա երեք տարների ընթացքում կoգնի բացահայտել օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայատանի ներուժը:

Ծրագրի չորս հիմական բաղադրիչներն են` 1-ին` օրենսդրական դաշտի բարեփոխումներ և համապատասխան ինստիտուտների ստեղծում, 2-րդ` դրամաշնորհների միջոցով օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվել ցանկացողներին աջակցություն, 3-րդ՝ իրազեկման բարձրացում , 4-րդ` արտահանման շուկաների բացահայտում, որի միջոցով հնարավորություն կստեղծվի արտահանել օրգանական ապրանքները:

Ծրագրի հատուկ նպատակներն են՝ Հայաստանում օրգանական արտադրանքի հավելյալ արժևորումը, ինչպես նաև համապատասխան պետակա և մասնավոր սեկտորի հաստատություների արդյունավետության բարձրացումը: ՕԳԱՆ ծրագիրը կաջակցի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ օրգանական արտադրողների և վերամշակողների համար ստեղծելով միջազգային ստանդարտներին համապատասխան հստակ և կայուն օրենսդրական դաշտ: Ծրագիրը կօժանդակի օրգանական գյուղատնտեսությանն աջակցող կառույցների վերապատրաստմանը, ինչպես  նաև կրթական հաստատությունների համար ուսումնական ծրագրի մշակմանը:

«Ծրագրի շրջանակներում առաջին հերթին ուսումնասիրվելու են այն վայրերը, որտեղ նպաստավոր պայմաններ կլինեն օրգանկան գյուղատնտեսության զարգացման համար: Հանքաարդյունաբերական վայրերում դծվար  թե հնարավոր լինի իրականացնել ծրագիրը, որովհետև այդտեղ չկան նպաստավոր պայմաններ օրգանական գյուղատնտեսության զարգացման համար»,- ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը: Նա նշեց, որ օրգանական գյուղատնեսությունը ավանդականից տարբերվում է նրանով , որ դրա արտադրության ընթացքում քիմիական պարարտանյութերի, սինթետիկ միացությունների, հորմոնների  և գենետիկական մոդիֆիկացված օրգանիզմների փոխարեն օգտագործվում է օրգանական պարարտանյութ:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, իսկ համաֆինանսավորվում և իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից, որը Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) գործառնական միավորն է: Ծրագրի բյուջեն կազմում է 3.3 միլիոն եվրո, տևողությունը` 3 տարի:

Դեկտեմբեր 16, 2015 at 17:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր