Առգրավվել է 317.0 կգ Սևանի «սիգ»

Առգրավվել է 317.0 կգ Սևանի «սիգ»

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 11.01-29.01.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 250.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել 45,0 հազարդր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2,0 միլիոն դրամ:

Մասնավորապես` ԲՊՏ անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի և Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների ուժերով կազմակերպվել է հսկողություն Սևանա լճի ափամերձ հատվածներում, իսկ քաղաքների և բնակավայրերի տարածքներում` ձկան հնարավոր ապօրինի վաճառքի կետերում և շուկաներում կազմակերպվել կանխարգելիչ շրջայցեր: Այդ շրջայցերի արդյունքում առգրավվել է 317.0 կգ Սևանի «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է մանկատներին և ծերանոցներին:

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 10.0 գծամետր ձկնորսական ցանց:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

ֆիզիկական մեկ  անձի  նկատմամբ էլ կայացվել է 50,0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում՝ առանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար:

Փետրվար 02, 2016 at 15:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր