Երվանդ Զախարյանը ազատվեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնից, նախարար նշանակվեց Լեւոն Յոլյանը

Երվանդ Զախարյանը ազատվեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնից, նախարար նշանակվեց Լեւոն Յոլյանը

ԷկոԼուր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ Երվանդ Զախարյանը ազատվեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնից: Նախագահի մեկ այլ որոշմամբ  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար է նշանակվել Լեւոն Յոլյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ վերահսկիչ պալատի փոխնախագահի պաշտոնը:

Լեւոն Յոլյանը ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 16-ին Երեւանում: 1980թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1980-1982թթ. ծառայել է Խորհրդային բանակում: Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրան` հեռակա ուսուցմամբ: Աշխատել է Սովետաշենի տրիկոտաժի արտադրական միավորումում` որպես տնտեսագետ:
1982-1984թթ. Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի հրահանգիչ,
1984-1986թթ. կոմերիտմիության Աբովյանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար, 1985թ. ընտրվել է Աբովյանի շրջանային խորհրդի պատգամավոր,
1986-1990թթ. Հայաստանի կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի քարտուղար, 1990-1993թթ. Հայաստանի Երիտասարդական միության նախագահ,
1986-1992թթ. եղել է Լուսավորության նախարարության կոլեգիայի, Բարձրագույն կրթության և գիտության նախարարության կոլեգիայի անդամ,
1990-1992թթ. Համամիութենական Լենինյան Կոմունիստական Երիտասարդական Միության (ՀամԼԿԵՄ) բյուրոյի անդամ,
1996-2000թթ. Հայաստանի արհեստակցական միությունների խորհրդի (ՀԱՄԽ) նախագահության անդամ,
1993-1998թթ. "LLG" ՓԲԸ նախագահ,
1998-2000թթ. ՀՀ պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ,
2000-2007թթ. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:
2007թ. նոյեմբերին նշանակվել է ՀՀ ՎՊ նախագահի տեղակալ:
2013թ. դեկտեմբերի 13-ին վերանշանակվել է ՎՊ նախագահի տեղակալի պաշտոնում:
2008թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
2004թ. մինչ օրս Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալն է: Ունի շախմատի գծով միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում:
Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երեք դուստր, չորս թոռ:

Լուսանկարը վերցված է www.coc.am կայքից:

Մարտ 01, 2016 at 10:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր