

ԷկոԼուր
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն հանձնարարել է հանրապետության ջուր օգտագործող ընկերություններին (ՋՕԸ) ցրտահարության օրերին գյուղացիական տնտեսություններն ապահովել ոռոգման ջրով: «ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լրատվության տարբեր աղբյուրներով տեղեկացնում է հանրապետության հողօգտագործողներին սպասվելիք ցրտահարությունների վտանգի և դրա կանխարգելման գործողությունների վերաբերյալ: Նկատի ունենալով, որ այգեգործության պրակտիկայում ցրտահարության դեմ պայքարի փորձարկված կանխարգելող միջոց է հանդիսանում այգիների առատ ոռոգումը, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն հանձնարարել է հանրապետության ջուր օգտագործող ընկերություններին այդ օրերին գյուղացիական տնտեսություններն ապահովել ոռոգման ջրով», - նշված է ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնական կայքը: Կոմիտեում ստեղծվել է աջակցող խումբ, բացվել է հեռախոսային «թեժ գիծ»` 54-06-14, 54-06-15:
Մարտ 17, 2016 at 17:43
