Բնությանը պատճառվել է 1.74 միլիոն դրամի վնաս

Բնությանը պատճառվել է 1.74 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 21-25.03.2016թ. ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1.66 միլիոն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել 1.74 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.4 մլն.դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Մասնավորապես`

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 60.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված  ծառերի համար  հաշվարկվել է  735.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:    

Ապօրինի ծառահատողին հայտնաբերման համար նյութերն ուղարկվել են ոստիկանության Ստեփանավանի բաժին:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 688.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Հողերի պահպանության ոլորտ    

Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250.0 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում:

Հաշվառման և վերլուծության բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 4 ֆիզիկական  անձի նկատմամբ կայացվել է 400,0 հազար դրամի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 117.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 108.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար 

Երևանի տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների  արդյունքում  առգրավվել է 30.0կգ /70 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն և «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ:

Լոռու տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում  առգրավվել է 20.0կգ /46 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  Վանաձորի մանկատուն:

Շիրակի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում  հատնաբերած ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 28.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավված   23 հատ «կարաս» տեսակի ձուկը հանձնվել է «Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ: Առգրավվել է նաև 1 ձկնորսական ցանց:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերած  ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 2.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված  ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150,0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 3.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մարտ 30, 2016 at 13:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր