Արարատի մարզում դիտվել է խորքային ջրերի հորիզոնների 30-110 սմ բարձրացում

Արարատի մարզում դիտվել է խորքային ջրերի հորիզոնների 30-110 սմ բարձրացում

ԷկոԼուր

Արարատի մարզի որոշ հատվածներում դիտվել է խորքային ջրերի հորիզոնների 30-110 սմ բարձրացում: Այս մասին Արարատի մարզում անցկացրած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ նշելով, որ դա նախորդ երկու տարիներին ՀՀ բնապահպանության նախարարության ձեռնարկած միջոցառումների արդյունքն է:

Նախարար տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում շարունակվելու են խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքները և Արարատի մարզպետին առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խմբում ընդգրկել նաև մարզպետարանի մասնագետին, որպեսզի համատեղ որոշումներ կայացվեն ոռոգման կամ խմելու  նպատակով օգտագործվող համայնքային նշանակության խորքային հորերի վերաբերյալ, իսկ այն հորերը, որոնք որևէ նպատակի չեն ծառայում և վնաս են հասցնում շրջակա միջավայրին` լուծարել կամ կոնսերվացնել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մարտ 30, 2016 at 15:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր