

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը մտադիր է Արարատի մարզում զարգանել էկոտուրզմը: ՀՀ Արարատի մարզում անցկացրած խորհրդակցության ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը որպես էկոտուրիզմի վայր ընդգծել է Խոր Վիրապի տարածքը, որտեղ կա թռչունների միգրացիայի դիտակետ: Նա նշել է, որ պետք է կատարելագործել այդ դիտակետը, ինչը կավելացնի Եվրոպայից թռչունների միգրացիային հետևել ցանկացող զբոսաշրջիկների թիվը: Սա կնպաստի նաև տարածաշրջանի տուրիզմի զարգացմանը, քանի որ Խոր Վիրապը եղել է հայ քրիստոնեական մշակույթի բնօրրանը:
Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Լուսանկարը www.hushardzan.am կայքի:
Մարտ 30, 2016 at 15:27
