

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը ս.թ. օգոստոսի 4-ին ընդունեց էներգետիկայի ոլորտին վերաբերող երկու ուշագրավ որոշում: Դրանցից մեկը վերաբերում է Իրան-Հայաստան գազամուղուն: Ինչպես ասված է որոշման մեջ. «Կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը: Նույն որոշմամբ՝ ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի»:
Մյուս որոշումը վերաբերում է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրին, որի սեփականատերը «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն է: ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանի գործունեության արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված գործադիրն ընդունել է «Գույք օտարելու թույլտվություն տալու մասին» որոշում՝ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառվող գույքի սահմանված կարգով օտարում «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին և վերջինիս կողմից շահագործում նույն անձնակազմով», - նշված է որոշման մեջ:
Օգոստոս 04, 2016 at 15:17
