

ԷկոԼուր
Վերջին հինգ տարվա ընթացքում հանքարդյունաբերության ոլորտում աճի միջին ցուցանիշը արդյունաբերապես զարգացած երկրներում կազմել է ընդամենը 1 %, իսկ զարգացող երկրներում՝ 2.8 %: Հանքարդյունաբերության ոլորտում աճի նման ցածր տեմպերի հիմնական պատճառը նավթիցածր գներն են: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը՝ հղումանելով ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության /UNIDO/ զեկույցին:
«2015 թվականին հանքարդյունաբերության ոլորտում աճը կազմել է ընդամենը 1 %: Փորձագետները սա կապում են նավթի գների անկման հետ հատկապես «սև ոսկու» հարուստ պաշարներ ունեցող երկրներում: 2015 թվականին հում նավթի գինն ընկել է մինչև 49.66 դոլար մեկ բարելի դիմաց 2012 թվականին մեկ բարելի դիմաց 109.5 դոլարի մակարդակից», - նշվածէզեկույցում:
Աղբյուրիհամաձայն՝հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում բոլոր եկամուտների 15 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Նրան հաջորդում է Չինաստանը, սակայն, մեկ շնչի հաշվով վերահաշվարկ կատարելիս, նրա ցուցանիշները զգալիորեն ավելի ցածր են:
Ընդհանուր առմամբ, ինչ վերաբերում է հանքարդյունաբերության և էներգետիկայի եկամուտներին, մեկ շնչի հաշվարկով 2015 թվականին առաջատարներն էին Քաթարը, Քուվեյթը, Նորվեգիան և Բրունեյ-Դարուսսալամը:
Լուսանկարը՝ www.kavkazcenter.com
Օգոստոս 15, 2016 at 18:02
