Բնությանը պատճառվել է 1.72 միլիոն դրամի վնաս

Բնությանը պատճառվել է 1.72 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 29.08-02.09.2016թ. ժամանակահատվածում կայացվել է 650.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 1.72 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.07 միլիոն դրամ:
Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչութունը:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 100.0 հազար դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 950.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`

Արարատի տարածքային բաժինն արձագանքել է Խոսրովի արգելոցում ս/թ օգոստոսի 31-ին ծագած հրդեհին և օժանդակել փաստի առթիվ հարուցված քրեական գործին:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 130.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 820.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Հաշվարկվել է 517.84հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից`

Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի հայտնաբերած խախտման համար հաշվարկվել է 517.84 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 200.0 հազար դրամ ընդհանուր գումարով, որից՝

Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 300.0հազար դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 180.0 hազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Արագածոտնի տարածքային բաժնի վերահսկողական աշխատանքների իրականացման ընթացքում արձանագրված ապօրինի տեղափոխման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 108.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 72.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար.

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0 հազար դրամ գումարով և հաշվարկվել է 67.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնասի համար,որից`

Վայոց ձորի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետ համատեղ ստուգայցի արդյունքում հայտնաբերվել է 1 ապօրինի ձկնորսության դեպք: Հաշվարկվել է 67.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնում` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի Մ/Վ Գավառի բաժնից ստացված 12.5կգ խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքի համար իրականացվել է վարչական վարույթ:Նշանակվել է 50.0 հազար դրամ վարչական տուգանքի որոշում, իսկ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ–ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված /տիրազուրկ/ 30հատ /7կգ/ սիգ տեսակի ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Երևանի տարածքային բաժնի, ԱԻՆ նախարարության և ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության դեպք: Առգրավվել է 400.0մ ձկնորսական ցանց, որի մեջ եղել է 30.0 հատ «կարաս» տեսակի ձուկ: Ձուկը բաց է թողնվել Երևանյան լիճ, իսկ ձկնորսական ցանցն առգրավվել է Երևանի տարածքային բաժնի կողմից:

Սեպտեմբեր 05, 2016 at 17:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր