Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ

Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ

ԷկոԼուր

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Կարեն Կարապետյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին Ստեփանակերտ քաղաքում:
1980-1985թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:

1985-1996թթ. աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայում, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում: 1996-1998թթ. «Հայէներգո» ՊՁ-ում եղել է գլխավոր տնօրենի տեղակալ, 1998-2001թթ.՝ «Հայէներգո» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն:

2001թ. նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ: 2001-2010թթ. աշխատել է որպես «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն: 2009թ. ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: 2010-2011թթ. եղել է Երևանի քաղաքապետ: 2011-2016թթ.՝ «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ, 2012-2016թթ.՝ «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ:

2016թ. սեպտեմբերի 13-ից ՀՀ վարչապետն է:

Կարեն Կարապետյանը 1989թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2006թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, 2008թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Անանիա Շիրակացի» մեդալով: 2008թ. ընտրվել է «Առէկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ: 2010թ. ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, ունի 32 գիտական աշխատանք:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Սեպտեմբեր 13, 2016 at 12:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր