Հայաստանում կեղտաջրերի մաքրման խնդիրը կկարգավորվի օրենքով

Հայաստանում կեղտաջրերի մաքրման խնդիրը կկարգավորվի օրենքով

ԷկոԼուր

Հայաստանում կեղտաջրերի մաքրման խնդիրը կկարգավորվի օրենքով: 6 ասմվա ընթացքում ՀՀ Ազգային ժողով պետք է ներկայացվի «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծ, որով կկարգավորվեն ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման գործընթնացները: «Առ այսօր այստեղ մենք ունեցել ենք միայն կառավարության որոշումների մակարդակով նորմատիվային ակտեր, բայց այժմ պլանավորել ենք օրենքի ուժով համապատասխան իրավակարգավորումներ: Նախագիծը նախատեսում ենք ներկայացնել մինչև փետրվար ամիս», - ասաց ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը նոյեմբերի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշենք, որ ըստ «Ջինջ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մեսրոպյանի՝ Հայաստանի բնակավայրերի կոյուղացման և մաքրման կայանների տեղադրման համար կպահանջվի շուրջ 2.6 միլիարդ եվրո: Ըստ մասնագետի՝ պետք է սկսել ամբողջ երկրում թեկուզ մեխանիկական մաքրման կայաններ տեղադրելուց: Աղտոտող նյութերը կլանվում են մաքրման կայանի կողմից որսվող աղբի մեջ: Էդուարդ Մեսրոպյանի կարծիքով՝ անհրաժեշտ են տնտեսական մեխանիզմներ, որպեսզի ստիպեն բիզնեսին կառուցել օբյեկտներ, որտեղ պլանավորված կլինեն կոյուղաջրերի հեռացման համակարգեր:

Նոյեմբեր 08, 2016 at 17:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր