Լրագրող Թեհմինե Ենոքյանը` Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի 2016թ-ի դափնեկիր

Լրագրող Թեհմինե Ենոքյանը`  Ամալյա Կոստանյանի  անվան մրցանակի 2016թ-ի դափնեկիր

ԷկոԼուր

ԷկոԼուրի թիմը շնորհավորում է լրագրող Թեհմինե Ենոքյանին Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ ստանալու կապակցությամբ: Այս մրցանակն ամեն տարի շնորհում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը: 2016թ-ի դափնեկիրը Թեհմինե Ենոքյանն է:

Մենք բարձր ենք գնահատում հենց մրցանակը, որը մեզ հիշեցնում է կոռուպցիայի դեմ պայքարում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի տնօրեն Ամալյա Կոստանյանի մեծ ներդրման մասին: Բարձր ենք գնահատում նաև Թեհմինե Ենոքյանին որպես մարդու, ով այս պայքարին տալիս է իր ուժերը և ունի պայքարելու և հաղթելու մեծ պոտենցիալ:

«Facebook» սոցիալական ցանցի իր էջում Թեհմինե Ենոքյանը գրեց. «Խորին շնորհակալությունս այս պատասխանատու մրցանակի համար։ Այն լրագրողները և քաղաքացիները, ովքեր պայքարել են, ծեծվել են ու շարունակում են պայքարը, հարգանքներս բոլորիդ: Կաշխատեմ արդարացնել ձեր բոլորի սպասելիքները»:

Դեկտեմբեր 09, 2016 at 18:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր