Բնապահպանության նախարարությունը չի բավարարվելու կոսմետիկ փոփոխություններով

Բնապահպանության նախարարությունը չի բավարարվելու կոսմետիկ փոփոխություններով

ԷկոԼուր

«Ջրային ոլորտում Բնապահպանության նախարարության համար սկզբունքային հարցադրումը չի սահմանափակվում ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարմամբ, այլ նաև Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության խախտման, Արարատյան հարթավայրի արտեզյան ջրավազանում ջրի պաշարների ոչ լիարժեք պահպանման, լեռնահանքային արդյունաբերության գործունեությամբ մակերևութային ու ստորերկրյա ջրային ռեսուրսների աղտոտման, ՓՀԷԿ-երի ինտենսիվ զարգացման արդյունքում գետային էկոհամակարգերի խաթարման և այլ խնդիրների լուծմամբ»,- այս խնդիրները կարևորեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Էկոլոգիական քաղաքականության բարելավման և կանաչ տնտեսության զարգացման խնդիրները հանքային և ջրային ռեսուրսների շահագործման ոլորտում» խորագրով աշխատաժողովի ընթացքում: Նա նշեց, որ բնապահպանության նախարարությունը, որպես շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման համար թիվ մեկ պետական պատասխանատու գերատեսչություն, ամեն ջանք գործադրելու է, որպեսզի կարողանա համակարգված աշխատել՝ դրանք մեղմելու համար:

Սիմոն Պապյան

«Հայաստանի Հանրապետությունում բնական ռեսուրսների գերշահագործումը շարունակվում է: Եվ չնայած այն բոլոր ջանքերին, որոնք այդ ուղղությամբ իրագործում են լիազորված մարմինները և հանրությունը, այսօր շոշափելի արդյունքներ մենք դեռ չունենք: Մենք պետք է կտրուկ քայլեր ձեռնարկենք: Այսօրվա իրավիճակը չի ներում, որ կոսմետիկ փոփոխություններով սահմանափակվենք: Այսօր բոլոր որոշումների առանցքում առաջին հերթին պետք է լինի շրջակա միջավայրի պահպանության խնդիրը: Բնապահպանական մոտեցումները պետք է ինտեգրված լինեն բոլոր տեսակի ռազմավարական փաստաթղթերում», - ասաց բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:

Դեկտեմբեր 13, 2016 at 14:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր