«Շրջակա միջավայրին պատճառած վնասի չափը պետք է որոշվի ոչ թե նորմատիվներով, այլ փորձաքննությամբ». իրավաբան Գևորգ Դանիելյան

«Շրջակա միջավայրին պատճառած վնասի չափը պետք է որոշվի ոչ թե նորմատիվներով, այլ փորձաքննությամբ». իրավաբան Գևորգ Դանիելյան

ԷկոԼուր

Շրջակա միջավայրին պատճառած վնասի չափը պետք է որոշվի ոչ թե նորմատիվներով, այլ փորձաքննությամբ, կարծում է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

«Ինձ համար հասկանալի չէ՝ ինչպես է որոշվում այս ոլորտում պատճառված վնասի չափը: Մենք ասում ենք՝ դրա համար պետք չի փորձաքննություն, պետք է նորմատիվներ սահմանենք: Ընդունենք կենդանական աշխարհում վնաս է պատճառվում, որսագողը սպանում է մի եղնիկի կամ այլ կենդանու, ասում են՝ պատճառված վնասն այսքան է, կայուն ինչ-որ մի գին են դնում: Ես ընդհանրապես նորմատիվներին դեմ եմ, պետք չէ նորմատիվներ սահմանել, դրանք թող գնան միայն տուգանքի համար, թող բարձր տուգանքներ լինեն, բայց պատճառված վնասը պետք է փորձագետը որոշի, պետք է կաշկանդված չլինի: Պետք է հաշվի առնել ջրի բաղադրության փոփոխությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ, քանի մարդ կհիվանդանա, հիվանդացել է, թե՝ ոչ: Դա նորմատիվներով չես կարող որոշել», - իր տեսակետը ԷկոԼուրին ներկայացրեց պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

Ըստ Գևորգ Դանիելյանի՝ հատուկ մարմին ստեղծելու անհրաժեշտություն չկա: Որպեսփորձաքննությունանցկացնողմարմինկարողէհանդեսգալցանկացածփորձագիտականհիմնարկ, օրինակ, Փորձաքննություններիազգայինբյուրոն: Իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունը կարող է հանդես գալ որպես պատվիրատու:

Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության տվյալներով՝ 2016 թվականի ընթացքում շրջակա միջավայրին հասցված վնասը հաշվարկվել է 116040.0 հազար դրամ:

Հունվար 18, 2017 at 16:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր