

ԷկոԼուր
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կառավարությանն առաջարկում է ընդերքօգտագործողներին առանց մրցույթի տրամադրել կառուցապատման իրավունք:
Ներկայումս ընդերքօգատգործողները կարող են առանց մրցույթի ստանալ վարձակալության իրավունք, իսկ կառուցապատման իրավունք՝ միայն մրցույթով: Ըստ նախագծի՝ նշված որոշման մեջ լրացում կատարելը պայմանավորված է «խնդրո առարկա ոլորտում ՀՀ օրենսդրության ներկայիս թերի կարգավորումը վերացնելու անհրաժեշտությամբ»:
Ներկայացված նախագիծը կառավարությունը կքննարկի փետրվարի 16-ի նիստին:
Փետրվար 15, 2017 at 15:26
