Պատրաստվում ենք գարնան վարարումներին

Պատրաստվում ենք գարնան վարարումներին

ԷկոԼուր

Գործադիրը պատրաստվում է գարնան վարարումներին:

Փետրվարի 23-ին գործադիրը որոշեց գումար հատկացնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին Սյունիքի, Արմավիրի և Շիրակի մարզերում նախատեսված առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացման նպատակով:

Նախատեսված է Արաքս գետի ամրացման աշխատանքներ իրականացնել ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահմանի միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում, ՀՀ Արմավիրի մարզի Բագարան համայնքի տարածքում 40/1-41 սահմանային սյուների հատվածում, որտեղ առկա է վթարային վիճակ:

ՀՀ Շիրակի մարզի Կապսի ջրամբարի շինարարական թունելի մուտքամասի և ելքամասի հարակից թեք լանջերը` շուրջ 200 մ երկարությամբ հատվածում, մաքրվելու են քարաբեկորներից: Մաքրվելու են Արթիկ քաղաքի տարածքով անցնող Բմբուլենց և Մովրովի հեղեղատարների առաջնահերթ վերականգնման ենթակա հատվածները, ամրացվելու են ափերը:

Փետրվար 24, 2017 at 14:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր