

ԷկոԼուր
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ս.թ. մարտի 13-31-ը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ։
Արծվիկ Մինասյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի վրա:
Նշենք, որ Արծվիկ Մինասյանն այդ ընթացքում զբաղված է լինելու նախընտրական քարոզարշավով: Նա զբաղեցնում է ՀՅԴ համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը:
Մարտ 14, 2017 at 17:03
