

ԷկոԼուր
Մայիսի 18-ին ՀՀ կառավարությունը հրաժարական է տվել, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը:
ՀՀ նախագահի հրամանագրում նշված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ 2017 թվականի մայիսի 18-ին գումարվել է Հայաuտանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը` որոշում եմ.
1. Ընդունել Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
3. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում uտորագրման պահից»:
Մայիս 18, 2017 at 14:59
