

ԷկոԼուր
Գոշ լճին էական վնաս չի հասցվել: Լիճն ունի ինքնավերականգնման հզոր ռեսուրս ու արագ կվերականգնվի: Այս մասին ասել է CNF-ի ազգային համակարգող Արման Վերմիշյանը ՀՀ բնապահպանությունում տեղի ունեցած բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի և բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիների հանդիպման ժամանակ: Արման Վերմիշյանն անդրադարձել է Գոշի էկոհամակարգի պահպանմանն ուղղված մի շարք քայլերի, այդ թվում նշել լճում պարբերաբար մոնիտորինգ իրականացնելու անհրաժեշտությանը: ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը մտահոգություն է հայտնել, որ եղանակային պայմանները թույլ չեն տալիս արագ և նախօրորք հայտարարված ժամանակացույցին համապատասխան կատարել լճի շրջակայքի մաքրումը: Ափամերձ տարածքների տիղմից մաքրման և բարեկարգման բոլոր աշխատանքներն իրականացնելու է «Դիլիջան» ազգային պարկը՝ «Վենդոռ» ընկերության միջոցների հաշվին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունից:
Հիշեցնենք, որ Գոշ լճի տարածքը վարձակալած «Վենդոռ» ընկերությունը ծանր տեխնիկա էր մտցրել լճի տարածք` խախտելով տեղի լանդշաֆտն ու էկոհամակարգը, ինչից հետո հանրային ուշադրությունը Գոշ լճի նկադմամբ մեծացավ:
Լուսանկարը վերցված է www.hetq.am կայքից:
Մայիս 30, 2017 at 11:46
