

https://armeniatv.am/hy/62274-62274
Գլխավոր դերերում բարձրաստիճան պաշտոնյաներն են: Գործողությունը ծավալվում է հարկային դրախտում:
Դիվեկեն Ռոգանն իր կես ժամանոց զեկույցը պատկերավոր օրինակով էր կազմել` ինչու պայթեց պանամյան սկանդալը, ուր հասան կայծերը, և որտեղ դրանք բոցի վերածվեցին: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ներկայացուցչի պատմությունները իրական դեպքերի հիման վրա են: Գլխավոր դերերում բարձրաստիճան պաշտոնյաներն են: Գործողությունը ծավալվում է հարկային դրախտում:
Եզրահանգումը մեկն է` ապօրինությունը հնարավոր է կանխել, եթե հանրությունը իմանա ովքեր են ընկերությունների իրական սեփականատերերը: Այս դեպքում խոսքը միայն հանքարդյունաբերող ճյուղի մասին է` հայաստանյան տնտեսության:
Դատելով Դիվեկեն Ռոգանի տոնայնությունից՝ տարբեր երկրներում սիրալիր վերաբերմունքի մասին մոռանալ է պետք: Իրական սեփականատերերի անունները սկուտեղի վրա չեն մատուցի: Հաճախ պետռեգիստրի ճանապարհն են ցույց տալիս:
Տեսնենք Հայստանում ինչ մտահոգություններ կան` առաջարկեց Դիվեկեն Ռոգանն ու լսեց Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի ներկայացուցչին: Արմեն Խուդավերդյանը նախ նշեց, որ մտահոգությունները միայն հանքարդյուանբերության ոլորտում չեն: Ընկերության իրական սեփականատիրոջը բացահայտելու գործում ոչ պետռեգիստրը կօգնի, այդտեղ միայն ՍՊԸ-ներ են գրանցում, ոչ էլ իրենց հանձնաժողովը:
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը սպասում է Հայաստանի զեկույցին` հանքարդյունաբերության լիարժեք տեղեկություններով` թույլտվություններից մինչև եկամուտների բաշխում: Մինչև այդ կշարունակեն շեշտել մաքուր ձեռքերի ու սառը գլուխների կարևորությունը:
Հունիս 07, 2017 at 15:08
