49 միլիոն դոլլար Հայաստանի ճանապարհային եւ 900.000 դոլլար ջրային ոլորտների համար Ասիական զարգացման բանկից

49 միլիոն դոլլար Հայաստանի ճանապարհային եւ 900.000 դոլլար ջրային ոլորտների համար Ասիական զարգացման բանկից

ԷկոԼուր

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հաստատել է 49 միլիոն դոլլարի վարկ եւ  900,000 դոլլարի տեխնիկական օժանդակության դրամաշնորհ Հայաստանի ճանապարհային եւ ջրային ոլորտների կայունությանն աջակցելու համար: Այս մասին գրված է Բանկի պաշտոնական կայքում: Գումարները Հայաստանի կառավարությանը տրամադրվելու են «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» շրջանակներում: Մասնավորապես ջրային ոլորտի խնդիրների առումով  բանկի պաշտոնական կայքը գրում է,  որ չնայած վերջին տարիների բարեփոխումներին, Հայաստանի ջրամատակարարման համակարգի կեսն արդիականացման կարիք ունի, որ  շատ գյուղերում ծորակներից մաքուր ջուր չի հոսում:

«Ծրագիրը կնպաստի Հայաստանում ճանապարհային եւ ջրային ոլորտներում ավելի արդյունավետ ծառայությունների մատուցմանը»,- ասել է ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի երկրների վարչության հանրային կառավարման, ֆինանսական ոլորտի և առևտրի բաժնի ղեկավար Եշիմ Էլհան-Քայալարը:

ԱԶԲ-ի «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» վարկը տրամադրվելու է երկու տրանշով: 20 միլիոն դոլլար տրանշը կփոխանցվի, երբ վարկը կդառնա արդյունավետ, իսկ երկրորդ տրանշը նախատեսվում է 2015թ-ին:

Նշենք, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին Եշիմ Էլհան-Քայալարը հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանի հետ, ներկայացրել վերջինիս վարկային ծրագրի ուղղությունները: Կոմիտեի պաշտոնական կայքի համաձայն` տիկին Եշիմ Էլհան-Քայալարը նշել է, որ հայաստանյան ջրային ոլորտի փորձը ցանկանում են կիրառել նաև այլ երկրներում:

Սեպտեմբեր 19, 2014 at 15:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր