Քաոս Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում

Քաոս Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարության պաշտոնական www.mnp.am կայքի «Հայտարարություններ» բաժնում արդեն 2 օր է, իսկական քաոս է: Հայտարարությունները տեղադրված են առանց ժամկետների հերթականության: Արդյոք սա դիտավորյալ է արված, թե առկա են տեխնիկական խնդիրներ, մենք չգիտենք: Բայց որպես արդյունք հասարակության համար անմատչելի է դարձել նախատեսվող միջոցառումների` հատկապես հասարակական լսումների մասին տեղեկատվությունը:

Առանց այն էլ շատերը չեն իմանում հասարակական լսումների անցկացման օրվա, վայրի եւ նախատեսվող նախագծի մասին: Բացի նախարարության կայքից հայտարարությունները տպագրվում են թերթերում, որոնք գյուղերում, որտեղ անցկացվում են հասարակական լսումները, գործնականում անհասանելի են:  Նշենք, որ Հայաստանի կառավարությունը` ի դեմս Բնապահպանության նախարարության, մի շարք պարտավորություններ է ստանձնել` կատարելու Օրհուսի կոնվենցիայի պահանջները: Մասնավորապես նախարարությունը պետք է ապահովի տեղեկատվության տարածումը եւ  հասարակության մասնակցությունը էկոլոգիապես կարեւոր որոշումների ընդունման գործընթացներին, ինչին նպաստում է Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը:

Նոյեմբեր 09, 2012 at 14:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր