Դալմայի այգիների հողօգտագործողները մահանում են` արդարացի որոշում կայացնելու սպասումով

Դալմայի այգիների հողօգտագործողները մահանում են` արդարացի որոշում կայացնելու սպասումով

ԷկոԼուր

Մինչ իշխանությունները ձգձգում են Դալմայի այգիների հողօգտագործողների վերաբերյալ արդարացի որոշում կայացնելու հարցը` նրանք մահանում են: Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Ռուզան Ղազարյանի («Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ) կողմից.

«ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ.

Բարի երեկո, պարոն Մարգարյան: Հուսամ` դուք լավ եք: Ցավով պետք է Ձեզ տեղեկացնեմ, որ Դալմայի հողօգտագործողներից մեկն էլ անցած շաբաթ մահացավ: Եվ հիմա մեր ակցիաներին մասնակցում է նրա սևազգեստ կինը: Խնդրում եմ, հանձնարարեք, որ արագացնեն բանակցությունները անհատ հողատերերի հետ, այլապես Նախագահի նստավայրի դիմաց ակցիաներին կմասնակցեն միայն մահացած հողօգտագործողների հարազատները:

Ի դեպ ասեմ, որ այս չորեքշաբթի օրվա ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները մեզ համոզում էին, որ այսուհետև ակցիաներն անցկացնենք քաղաքապետարանի դիմաց:

Վաղը` ուրբաթ օրը, առավոտյան ժամը 9-ից կրկին ակցիայի ենք, առայժմ նորից Նախագահի նստավայրի դիմաց»:

Հոկտեմբեր 09, 2012 at 16:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր