Կապսի ջրամբարի վերականգնումը կարժենա 18,5 միլիոն եվրո

Կապսի ջրամբարի վերականգնումը կարժենա 18,5 միլիոն եվրո

ԷկոԼուր

Շիրակի մարզում Ախուրյան գետի վրա գտնվող Կապսի ջրամբարը կվերականգնվի: Նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը օգոստոսի 8-ի նիստում: Ինչպես նշված է կառավարության պաշտոնական կայքում, գերմանական KfW բանկը պատրաստակամություն է հայտնել աջակցել Կապսի ջրամբարի պատվարի կառուցումն ավարտին հասցնելուն, ուստի նախագծի կազմման մրցույթ է հայտարարվել: Ծրագրի իրականացումը կարժենա 18,5 մլն եվրո, որի վարկային միջոցներն արդեն իսկ նախատեսված են երկկողմ համաձայնագրով: Այժմ գերմանական բանկը պատրաստ է 350 հազար եվրո դրամաշնորհով իրականացնել նպատակային ուսումնասիրություն՛ մինչև ծրագրի հիմնական փուլի մեկնարկը:

Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել է դեռ 1985թ-ին, սակայն 1993թ-ին դադարեցվել է, երբ պատվարի բարձրությունը նախագծային 73 -ի փոխարեն հասցվել է ընդամենը 20 մետրի: Անավարտ շինությունը վտանգ է ներկայացնում ստորին հոսանքում գտնվող բնակավայրերի և ենթակառուցվածքների համար: Միաժամանակ ջրամբարը կարող է նպաստել տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացմանը:

13:21 Օգոստոս 12, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news