Պաշտոնական երաշտ Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում

Պաշտոնական երաշտ Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում պաշտոնապես հայտարարում է սակավաջրություն` պատճառաբանելով Արարատյան դաշտի ջրօգտագործողների միջեւ  շահերի բախումները:

Սակավաջրություն սահմանելու վերաբերյալ որոշումը կընդունվի սեպտեմբերի 18-ի գործադիրի նիստում:

Հիշեցնենք, որ նույն պատճառով 2014թ-ին Սեւանա լճից բաց թողնվեց 270 միլիոն խմ ծավալով ջուր, ինչը 100 միլիոն խմ ծավալով ավելի է օրենքով սահմանված չափաքանակից եւ արդեն իսկ Սեւանա լճում գրանցվել է բացասական հաշվեկշիռ:

Չնայած Սեւանից  ջրբացթողումների ավելացումներին` Արարատյան դաշտի մի շարք համայնքներ այդպես էլ ոռոգման ջուր չունեցան:

Որոշման համաձայն` հանձնարարվում է`

  • ՀՀ տարածքային տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին` ապահովել Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում խմելու և ոռոգման նպատակով նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում
  •  ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին`  վերոնշյալ տարածքներում գոյություն ունեցող ջրօգտագործողների ջրօգտագործման թույլտվութ­յուններում կատարել ջրօգտագործման ծավալների և/կամ ռեժիմների կրճատման սահմանափակումներ և չափավորումներ
  • ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին` ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում կիսափակ ջրամատակարարման համակարգի պիլոտային ծրագրերի  ներդրման ուղղությամբ
  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին` վերոնշյալ տարածքներում օդերևութաբանական վերլուծության արդյունքում երաշտի նախապայմանների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարություն:

Սեպտեմբեր 17, 2014 at 18:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր