Նուբարաշենի աղբավայրում պլաստիկի մասնաբաժինը շատացել է 10 անգամ

Նուբարաշենի աղբավայրում պլաստիկի մասնաբաժինը  շատացել է 10 անգամ

ԷկոԼուր

Վերջին տասնամյակում զգալի փոփոխվել է աղբի կազմը: Սննդային թափոնների մասնաբաժինը կրճատվել է, իսկ պլաստիկ թափոններինը` ավելացել: Երևանի քաղաքապետարանի տվյալներով` Նուբարաշենի աղբավայրում կուտակված սննդային թափոնների մասնաբաժինը 40.9%-ից (1989թ.)  դարձել է 24.4% (2000թ.): Մյուս կողմից մոտ 10 անգամ ավելացել է պլաստիկ թափոնների մասնաբաժինը` 2.0%-ից հասնելով 19.4%-ի: Գրեթե անփոփոխ է մնացել շինարարական թափոնների մասնաբաժինը` 25.5%-27.0%: Թղթի, ստվարաթղթի, ապակու, տեքստիլի, մետաղների և այլ բնույթի թափոնների մասնաբաժինները մնացել է անփոփոխ:
 
Նուբարաշենի քաղաքային աղբավայրը Հայաստանի ամենամեծ աղբավայրն է, որտեղ կուտակվում է  հանրապետության աղբի 85% և 2012թ-ի դրությամբ տեղափոխվել է 280-290 հազար տոննա կենցաղային աղբ:

14:22 Հոկտեմբեր 25, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news