Ծառահատում Փամբակ գետի ափին

Ծառահատում Փամբակ գետի ափին

www.mes.am

Մարտի 15-ին, ժամը 13.00-ի սահմաններում Դարպասի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ անհայտ քաղաքացիների կողմից հատվում են գյուղի տարածքով անցնող Փամբակ գետի ափամերձ ծառերը, ինչից թուլանում է գետի ափապաշտպան զանգվածը:

Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում կատարված ուսումնասիրություներից պարզվել է, որ գետն են թափվել հատված ծառերի ճյուղեր, կենցաղային և շինարարական աղբ և ափապաշտպան բետոնե սալիկներ, որոնք արհեստականորեն խոչընդոտում են գետի բնականոն ընթացքին, գարնանային վարարումների ժամանակ հնարավոր է գետի հունի խցանում:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետին, Վանաձորի քաղաքապետին և մարզային ՈԲ օպերատիվ հերթապահին: Ձեռնարկվում են միջոցառումներ գետի հունը մաքրելու և տվյալ հատվածի վերաբերյալ հսկողություն իրականացնելու վերաբերյալ:

Լուսանկարը www.mes.am կայքի

Մարտ 19, 2012 at 17:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր