Հայաստան Պուտինի այցի առաջին ծիծեռնակը. ՀՀ կառավարությունը զրկվեց «ՀայՌուսգազարդի» իր 20% բաժնեմասից

Հայաստան Պուտինի այցի առաջին ծիծեռնակը. ՀՀ կառավարությունը զրկվեց «ՀայՌուսգազարդի» իր 20% բաժնեմասից

ԷկոԼուր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի առաջին ծիծեռնակը. ՀՀ կառավարությանը պատկանող «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի մնացած 20% բաժնեմասի փոխանցում ռուսական «Գազպրոմին»: Այսպիսով, «Ռոսգազպրոմը» դարձավ բաժնետոմսերի 100%-անոց սեփականատեր և  ձեռք բերեց Հայաստանում գազի բաշխման մենաշնորհ, իսկ կառավարությունը կորցրեց իր թվացյալ լիազորությունները գոնե վերահսկել ընկերությանը, կամ առաջարկություններ անել, կամ ...

Վլադիմիր Պուտինը Հայաստան այցելեց դեկտեմբերի 2-ին մեկօրյա այցով` այցելելով Գյումրի եւ Երևան: Երևանում նախագահին դիմավորեցին ոստիկանները և քաղաքացիական հագուստով այլ ծառայությունների ներկայացուցիչներ: Ձեռք էին առնվել անվտանգության համապատասխան միջոցառումները: Ինչպես միշտ, շատ հարմար պահի, այս պատմական օրը  ՀՀ Ազգային ժողովը որոշեց արագ անցկացնել ծայրահեղ ոչ պոպուլյար օրինագիծ կենսաթոշակային ֆոնդի վերաբերյալ: Քաղաքականապես սխալ որոշում, որովհետև սև փուչիկները, որոնցով երիտասարդությունը քվեարկում է օրինագծի դեմ, ընկալվել է որպես բողոք Պուտինի այցի դեմ: Առավել ևս, որ ՀՀ Ազգային ժողովը գտնվում է նախագահական նստավայրի մոտ, որը ի պատիվ Պուտինի այցի զարդարվել է հայկական ու ռուսական դրոշներով: Եվ հենց այստեղ` սև փուչիկներ:

Շուտով կիմանանք նաև այլ հատկանշական իրադարձությունների մասին, որոնցով ուղեկցվում էր այցը: Օրինակ` որքան նոր զենք է բերվել ռուսական ռազմական  N 102 բազա  կամ ինչպես կթանականա կյանքը գազի մյուս թանկացումից հետո, ինչպես ենք տալու Ռուսաստանի պարտքերը այն օբյեկտների համար, որոնք օգտագործվում են վեջինիս սեփական ռազմավարական նպատակների համար կամ ինչ այլ ոսկու հանքավայրեր են փոխանցել Ռուսաստանին` խլելով դրանք ոչ ռուսական ընկերություններից: Ի դեպ, ի տարբերություն Ռուսաստանի` արեւմտյան ընկերությունները չեն հասկացել, որ թափոնների համար հարկերի բացակայությունը ընդամենը նշանակում է, որ հարկերը միևնույն է վճարում են, բայց կոնկրետ սեփական գրպանին: Եվ ընկան թակարդ, որտեղ կա անվճար «ոսկե» պանիր: Դեռ կտեղեկանանք ժամանակակից հայ-ռուսական հարաբերությունների հետաքրքիր եւ ճանաչողական  այլ փաստերին: 

Դեկտեմբեր 02, 2013 at 20:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր