Ինչո՞ւ են նվազեցրել հանքարդյունաբերող ընկերության տուգանքը

Ինչո՞ւ են նվազեցրել հանքարդյունաբերող ընկերության տուգանքը

ԷկոԼուր

Ըստ ԷկոԼուրի ներքին տեղեկատվության` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության կողմից սահմանված Dundee Precious Metals Kapan ընկերության տուգանքի չափը նվազել է 12 անգամ՝ 360 միլիոն դրամից հասնելով 30 միլիոն դրամի: 

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 18-ի ԷկոԼուրը բնապահպանության նախարարությանը հարցում էր արել` հայտնել «Dundee Precious Metals Kapan» նկերությւնում անցկացված ստուգումների արդյունքների մասին, ինչպես նաեւ հաստաել կամ հերքել տեղեկատվությունը մոտ 360 միլիոն դրամի (900 000 դոլլար) տուգանքի չափի մասին: Իր պատասխանում նախարարությունը խոսանավել էր ուղիղ պատասխանից` տեղեկացնելով. «...նախարարությունը ողջ տեղեկատվությունը պատշաճ կերպով և ժամանակին հրապարակում է իր պաշտոնական կայքում և տարածում է մամլո հաղորդագրություններում...»,- նշված է ԷկոԼուրին ուղղված բնապահպանության նախարարության պատասխան նամակում (http://ecolur.org/hy/news/dialog-with-officials/nature-protection-ministry-makes-corrections-to-ecolurvs-reply-letter/5590/):

Իր հերթին շուրջ մեկ միլիոն դոլլար տուգանքի մասին ասել էր DPMK գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը աշխատակիցների հետ դեկտեմբերին ունեցած հանդիպման ժամանակ՝ պատճառաբանելով, որ չի կարող վճարել աշխատակիցներին հասանելիք ամանորյա պարգևատրումները: Իսկ դեկտեմբերի 20-ի մամուլի ասուլիսի ժամանակ Հրաչ Ջաբրայանը մեղադրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և, հատկապես, ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ նշելով, որ նախարարության կողմից վարվող քաղաքականության արդյունքում ինքը դիմել է ՀՀ նախագահին: 

Մեր կողմից նշենք, որ տուգանքները պետք է սահմանվեն ՀՀ օրենսդրությամբ, բացահայտված խախտումների և շրջակա միջավայրին հասցված վնասների հիման վրա, այլ ոչ թե ելնելով բարձրաստիճան պաշտոնյաների հետ ընկերության վատ կամ լավ հարաբերություններից:

Հունվար 08, 2014 at 15:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր