Բնապահպանական հանրությունը առաջարկությունների փաթեթ կներկայացնի նոր կառավարությանը

Բնապահպանական հանրությունը առաջարկությունների փաթեթ կներկայացնի նոր կառավարությանը

ԷկոԼուր

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել իշխանության փոփոխություն և ձևավորվել է նոր կառավարություն, նաև հաշվի առնելով երկրում առաջացած լուրջ բնապահպանական խնդիրները, որոնք պահանջում են հրատապ լուծումներ, մտահոգ քաղաքացիական հասարակությունը քննարկումներ է կազմակերպում և պատրաստում տարբեր առաջարկություններ կառավարությանը:

Մայիսի 14-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում քննարկվեցին հասարակական կազմակերպությունների, անկախ փորձագետների և լրագրողների առաջարկությունները: Հիմնական շեշտը դրված էր հանքարդյունաբերության, ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանման, Սևանա լճի, անտառների, հատուկ պահպանվող տարածքների, կադրային քաղաքականության, կոռուպցիոն ռիսկերի վրա:

Որոշվեց առաջարկությունների փաթեթը քննարկել տարբեր հասարակական հարթակներում և, ամփոփելով արդյունքները, ուղարկել կառավարություն:

 

Մայիս 15, 2018 at 17:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր