

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցությունը ձեռնարկում է խմբակցության անդամների և այլընտրանքային անդամների ընտրական գործընթաց:
Հրավիրում ենք հանքարդյունաբերության ոլորտին առնչվող գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համաժողովի, որում կքննարկվի ընտրակարգը և կձևավորվի ընտրական հանձնաժողով, որն էլ կկազմակերպի ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության նոր կազմի ընտրությունները:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 15:00-17:00-ը «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49/2): Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ ՀՂՈՒՄՈՎ մինչև նոյեմբերի 27-ը, օրվա ավարտը:
Մարզերի ներկայացուցիչների համար կապահովվի հեռակա մասնակցության հնարավորություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող այն հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, որոնք ընտրությունների նշանակման օրվան նախորդող առնվազն վերջին 1 տարվա ընթացքում հրապարակային ու պարբերաբար արտահայտել են դիրքորոշում հանքարդյունաբերության պատասխանատու քաղաքականության և/կամ հնարավոր ազդեցությունների և/կամ ԱՃԹՆ-ին վերաբերելի այլ թեմաների առնչությամբ, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ձևաչափով հրապարակում են վերջին 1 տարվա իրենց գործունեության մասին տվյալներ, այդ թվում՝ ֆինանսավորման աղբյուրներն ու ստացված գումարները:
Որպես թեկնածու կարող են առաջադրել Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող այն հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, որոնք ընտրությունների նշանակման օրվան նախորդող առնվազն վերջին 3 տարվա ընթացքում հրապարակային ու պարբերաբար արտահայտել են դիրքորոշում հանքարդյունաբերության պատասխանատու քաղաքականության և/կամ հնարավոր ազդեցությունների և/կամ ԱՃԹՆ-ին վերաբերելի այլ թեմաների առնչությամբ, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ձևաչափով հրապարակում են վերջին 5 տարվա իրենց գործունեության մասին տվյալներ, այդ թվում՝ ֆինանսավորման աղբյուրներն ու ստացված գումարները և ԲՇԽ մյուս խմբակցությունների հետ ունեցած շահերը։
Ընտրական հանձնաժողովը բաղկացած է առնվազն 3 և առավելագույնը՝ 7 անդամից: Ընտրական հանձնաժողովի կազմում ընտրողների կողմից առաջադրվում են հանրության շրջանում վստահություն վայելող անձինք, որոնց գործունեությունը պարտադիր չէ, որ առնչվի հանքարդյունաբերության ոլորտին: Ընտրական հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել ՔՀԽ անդամի կամ այլընտրանքային անդամի ընտրության համար հավակնող կառույցների ղեկավար մարմինների ներկայացուցիչներ կամ աշխատակիցներ:
Նոյեմբեր 25, 2022 at 16:42