

2022թ. հուլիսի 12-ին «ԷկոԼուրի» մամուլի ակումբում տեղի ունեցավ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանի հանդիպումը Երևանի պետական համալսարանի Ժուռնալիսիտիկայի ֆակուլտետի շրջանավարտների և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում: Ծրագրի շնորհիվ Հայաստանի ԲՈՒՀ-երի լրագրության ֆակուլտետների ուսանողները եռամսյա փորձաշրջան են անցնում Factor TV-ում: Փորձաշրջանի ընթացքում նրանք տարբեր ոլորտներ լուսաբանելու հմտություններ են ստանում, բնապահպանության ոլորտը դրանցից մեկն է։
Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց Հայաստանի բնապահպանական խնդիրները, բնապահպանական լրագրության առանձնահատկությունները, տեղեկատվության հավաքագրման աղբյուրները, պատասխանեց հարցերին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կաջակցի նրանց բնապահպանական թեմաներով նյութեր պատրաստելիս:
Հուլիս 13, 2022 at 14:05