Հանդիպում «ԷկոԼուր» մամուլի ակումբում՝ UNECE-ի փորձագետի հետ

Հանդիպում «ԷկոԼուր» մամուլի ակումբում՝ UNECE-ի փորձագետի հետ

2022թ. մարտի 21-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) տարածաշրջանային գրասենյակի կառավարման և օրենսդրության գծով տարածաշրջանային համակարգող Մարիաննա Բոլշակովայի հետ: Հանդիպմանը մասնակցել են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը, «Դալմա Սոնա հիմնադրամ» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Ղազարյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը և «Հայաստանի բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը: Հանդիպմանն առցանց մասնակցեցին նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը և Ջերմուկի բնակիչ Գերասիմ Մուշեղյանը: 

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից ներկայում Հայաստանում իրականացվում է բնապահպանական կատարողականի վերանայում, որը դիտարկում է պետության կողմից իրականացվող բնապահպանական կառավարման արդյունավետությունը: 

Մարիաննա Բոլշակովան նշեց. «Ես զբաղվում եմ հասարակության մասնակցության, տեղեկատվության հասանելիության և արդարադատության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության հարցերով, դիտարկում՝ Օրհուսի կոնվենցիայի կիրակումը պրակտիկայում և Հայաստանի օրենսդրության մեջ: Մեզ հետաքրքիր է, թե ինչի հետ եք բախվել որպես տվյալ ոլորտում աշխատող ՀԿ-ներ, բնապահպանական իրավունքներ պաշտպանող ՀԿ-ների նկատմամբ ի՞նչ վերաբերմունք կա, կա՞ ճնշում մասնավոր կամ պետական սեկտորի կողմից, և ինչպիսի՞ն է արդարադատության հասանելիությունը»:

Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին Հայաստանում բնապահպանական ոլորտում առկա իրավիճակը, նշեցին հստակ օրինակներ՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի հետ կապված խնդիրները, Դալմայի այգիների զավթման և ոչնչացման խնդիրները և դրա հետ կապված Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի որոշումն ուղղված ՀՀ կառավարությանը, կառավարություն-քաղաքացիական հասարակություն փոխհարաբերությունների հետ կապված  խնդիրները: Մասնակցիները նշեցին նաև քաղաքացիական հասարակության ակտիվ անդամների վրա գործադրվող ճնշումների կոնկրետ օրինակներ: 

Մարտ 24, 2022 at 13:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր