

2022թ. դեկտեմբերի 22-ին «ԷկոԼուրի» մամուլի ակումբում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության (ԱԼԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի նիստը: Հանդիպման նպատակն էր քննարկել Ադրբեջանի բնապահպանական կեղծ օրակարգի պարագայում ԱԼԳ շրջանակում իրականացվող գործողությունների վերաբերյալ առաջարկները, Հայաստանի բնապահպաններին վարկաբեկելու փորձերի և ճնշումների վերաբերյալ հարցերը, ինչպես նաև անցնող տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու նախանշել հաջորդ տարվա գործողությունները:
Հանդիպմանը ներկա էին, ինչպես նաև առցանց եղանակով միացել էին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը և փորձագետ Արամ Գաբրիելյանը, Երևանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, «Դալմա-Սոնա» կրթամշակութային հիմնադրամի ղեկավար Ռուզաննա Ղազարյանը, «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը, ‹‹Բլեջան›› ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «Էկոթիմ» ՀԿ-ի նախագահ Արտաշես Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում մասնակիցները որոշեցին նամակով դիմել ԱլԳ ՔՀՖ-ի քարտուղարություն՝ Ադրբեջանի բնապահպանական կեղծ օրակարգի հարցերի վերաբերյալ և հետևողական լինել հետագա արձագանքների նկատմամբ: Քննարկման ընթացքում նաև որոշվեց, որ խմբի մասնակիցները կպատրաստեն համառոտ հաշվետվություն իրենց կազմակերպությունների կամ 3-րդ խմբի անդամների հետ համատեղ իրականացված այն գործողությունների վերաբերյալ, որոնք բխում են խմբի օրակարգից: Միևնույն ժամանակ առաջարկ հնչեց նույնությամբ ներկայացնել նաև 2023թ. որևէ խնդրի կամ ուղղության մասին առաջարկ, որի անդրադարձի քննարկումը կարևոր է ԱլԳ ՔՀՖ-ի շրջանակում:
Դեկտեմբեր 28, 2022 at 13:08