Օլեգ Դուլգարյանն ընտրվեց ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի համակարգող

Օլեգ Դուլգարյանն ընտրվեց ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի համակարգող

Հունիսի 24-ին կայացավ Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության նիստը, որին մասնակցում էին նաև 3-րդ աշխատանքային խմբի (Բնապահպանություն, կլիմայի փոփոխություն և էներգետիկ անվտանգություն) անդամները։ Նիստի ընթացքում տեղի ունեցած պաշտոնական քվեարկության արդյունքում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն ընտրվեց ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի համակարգող։

Ընտրությանը նախորդել էր 3-րդ աշխատանքային խմբի նիստը, որը տեղի էր ունեցել հունիսի 23-ին Էկոլուրի մամուլի ակումբում։ Նիստին մասնակցել էին 8 կազմակերպությունների 12 ներկայացուցիչներ։

Քննարկմանը մասնակցում էին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը, լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը, փորձագետ Ռոզա Ջուլհակյանը, «Դալմա Սոնա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Ղազարյանը, «Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալիա Համբարձումյանը և փորձագետ Արամ Գաբրիելյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը։ Առցանց ձևաչափով նիստին միացել էին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ, էկոլոգ Քնարիկ Գրիգորյանը և «Երրորդ Բնություն» ՀԿ-ի նախագահ Ռաֆայել Մխիթարյանը։

Օրակարգում ներառված էր 3-րդ աշխատանքային խմբի համակարգողի առաջադրման հարցը։ Վիկտորյա Բուռնազյանն առաջարկեց Օլեգ Դուլգարյանի թեկնածությունը, և քվեարկության արդյունքում նա ընտրվեց 3-րդ աշխատանքային խմբի համակարգողի թեկնածու։

Հունիսի 24-ի քարտուղարության նիստում տեղի ունեցած պաշտոնական քվեարկությամբ վերահաստատվեց նախորդ օրը կայացած ընտրության արդյունքը, և Օլեգ Դուլգարյանը պաշտոնապես ընտրվեց ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի համակարգող։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն շնորհավորում է գործընկերոջը և մաղթում բեղուն աշխատանք։

Հունիս 25, 2026 at 13:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր