«ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի կունենա մամուլի ասուլիս

«ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի կունենա մամուլի ասուլիս

ԷկոԼուր

Մարտի 16-ին` ժամը 12:00-ին, Հանրապետության 49 հասցեում գտնվող «ԷկոԼուր» մամուլի ակումբում («Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ) տեղի կունենա մամուլի ասուլիս` Բնապահպանության նախարարության կողմից լրագրողների եւ հասարակայնության իրավունքների ոտնահարման վերաբերյալ եւ թե ինչ է տեղի ունեցել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումների ընթացքում:

Մարտի 15-ին «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի հասարակական լսումներին մասնակցելու ժամանած լրագրողները չկարողացան մտնել Բնապահպանության նախարարություն. նրանց թույլ չտվեցին: Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի հետ կապվելու բոլոր փորձերն ապարդյուն անցան, քանի որ նրա հեռախոսն անջատված էր: Լսումներին մասնակցելու մերժում ստացան «Իջեւան» հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանը, «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Սաթենիկ Հայրապետյանը, «Լրագիր» լրատվական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստաընկերության լրագրողը եւ ուրիշներ: «Իջեւան» եւ «Շանթ» հեռուստաընկերությունների օպերատորներին թույլ տվեցին միայն արձանագրային նկարահանումներ կատարել, որից հետո նրանք դուրս եկան: Հասարակական լսումներին թույլ չտվեցին մասնակցել նաեւ Գետահովիտ գյուղի բնակիչներին, ովքեր դեմ են նախագծին եւ որոնց անունները նախարարությանն էին ուղարկել «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնութան անդամներ Մերի Խաչատրյանը եւ Լեւոն Գալստյանը:

Մամուլի ասուլիսին կմասնակցեն Մերի Խաչատրյանը, Լեւոն Գալստյանը, Թեհմինե Ենոքյանը, Ինգա Զարաֆյանը:   

Մարտ 15, 2013 at 16:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր