

ԷկոԼուր
«ԷկոԼուր» մամուլի ակումբը հրավիրում է լրագրողներին եռօրյա մաստեր կլասի «Հայաստանի էկոլոգիական թեժ կետերը» թեմայով: Այն կանցկացվի Երեւանում` ապրիլի 11-13-ին: Մաստեր կլասին կարող են մասնակցել 7 լրագրող մարզերից եւ 7 լրագրող Երեւանից: «ԷկոԼուր»-ն ապահովում է թրեյնինգների անցկացում, իսկ մարզերից ժամանած լրագրողների համար նաեւ կեցության պայմաններ: Մաստեր կլասն անվճար է:
Լրագրողները պարտավորվում են բոլոր երեք օրերին մասնակցել մաստեր կլասին եւ իրենց լրատվամիջոցների համար յուրաքանչյուր օրվա թեմայի վերբերյալ նյութեր պատրաստել: Մասնակիցների ընտրությունը կատարվում է ռեզյումեների հիման վրա, որոնք կարող եք ուղարկել [email protected], [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին մինչեւ մարտի 31-ը:
Մաստեր կլասի ձեւաչափ.
Առաջին օր: Երկու ժամանոց քննարկում «Հանքարդյունաբերություն` առասպել եւ իրականություն» թեմայով: Քննարկումից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս փորձագետների մասնակցությամբ:
Ընդմիջումից հետո տեղի կունենա մաստեր կլաս` նկարահանումների, մոնտաժի եւ այլընտրանքային մեդիա ռեսուրսների օգտագործման վերաբերյալ:
Սուրճի ընդմիջում:
Գործնական աշխատանք:
Երկրորդ օր: Երկու ժամանոց քննարկում «Փոքր ՀԷԿ-եր` սպեկուլիացա «կանաչ էներգետիկա»-ի միջոցով»: Քննարկումից հետո մամուլի ասուլիս փորձագետների մասնակցությամբ:
Ընդմիջումից հետո տեղի կունենա մաստեր կլաս` նկարահանումների, մոնտաժի եւ այլընտրանքային մեդիա ռեսուրսների օգտագործման վերաբերյալ:
Սուրճի ընդմիջում:
Գործնական աշխատանք:
Երրորդ օր: Երկու ժամանոց քննարկում «Հայաստանի անտառները` մանիպուլյացիա փորձագիտական գնահատականների միջոցով»: Քննարկումից հետո մամուլի ասուլիս փորձագետների մասնակցությամբ:
Ընդմիջումից հետո տեղի կունենա մաստեր կլաս` նկարահանումների, մոնտաժի եւ այլընտրանքային մեդիա ռեսուրսների օգտագործման վերաբերյալ:
Սուրճի ընդմիջում:
Գործնական աշխատանք:
Մարտ 20, 2013 at 15:13
