Մամուլի ասուլիս` նվիրված Ջրի համաշխարհային օրվան

Մամուլի ասուլիս` նվիրված Ջրի համաշխարհային օրվան

Էկոլուր

Մարտի 22-ին` ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ), տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Ջրի համաշխարհային օրվան: Բանախոսն է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը:  1992թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշում ընդունեց, որ ամեն տարի մարտի 22-ին կնշվի Ջրի համաշխարհային օրը եւ առաջարկեց բոլոր պետություններին այդ օրն անցկացնել միջոցառումներ` նվիրված ջրային պաշարների օգտագործմանը եւ պահպանմանը: 2005 թվականից մինչեւ 2015 թվականը հայտարարված է որպես «Ջուրը կյանքի համար» գործողությունների տասնամյակ: Ամեն տարի ունի իր կարգախոսը: 2013թ-ի կարգախոսն է «Ջրային համագործակցություն»:

Մարտ 21, 2013 at 14:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր