Ինչ է առաջարկում ՀԱԿ-ը Երեւանին եւ ինչ է սպասում հասարակությունը

Ինչ է առաջարկում ՀԱԿ-ը Երեւանին եւ ինչ է սպասում հասարակությունը

ԷկոԼուր

Ինչ առաջարկություններով է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, եւ ինչ սպասելիքներ ունի հասարակությունը ի դեմս «Դալմա Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանի: Այս մասին Վահագն Խաչատրյանը եւ Ռուզաննա Ղազարյանը կխոսեն «ԷկոԼուր» մամուլի ակումբի (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ) մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի կունենա մարտի 26-ին` ժամը 12:00-ին:

Վահագն Խաչատրյանը 1992 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչն է:

Ռուզաննա Ղազարյանն  արդեն 10 տարի զբաղվում է Երեւանի զավթված կանաչ տարածքների` մասնավորապես Դալմայի այգիների խնդրով: Նա Երեւանի քաղաքապետարանի բնապահպանական հասարակական հանձնաժողովի անդամ է:

Մարտ 25, 2013 at 14:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր