

ԷկոԼուր
1992թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշում ընդունեց, որ ամեն տարի մարտի 22-ին նշվի Ջրի համաշխարհային օրը: Առաջարկվեց բոլոր պետություններին այդ օրն անցկացնել միջոցառումներ` նվիրված ջրային պաշարների օգտագործմանը եւ պահպանմանը: 2005 թվականից մինչեւ 2015 թվականը հայտարարվեց «Ջուրը կյանքի համար» գործողությունների տասնամյակ: 2013թ-ի կարգախոսն է «Ջրային համագործակցություն»:
Նույն կարգախոսով «ԷկոԼուր» ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս։ Բանախոսներն էին ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ–ի նախագահ Ինգա Զարաֆյանը։
Բարձրացվեցին Սեւանա լճի, Հայաստանի գետերի հիմնախնդիրները։ Հատուկ անդրադարձ եղավ Եղեգիս գետին, որի վրա կառուցված է 12 փոքր ՀԷԿ։ Սակայն ամենահետաքրքիրն այն էր, որ պարզվեց` Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտն արդեն կես տարուց ավելի է, ինչ ջուր չունի։
Ներկայացնում ենք, մամուլում հրապարակված նյութերը եւ տեսանյութը:
Այսօր ջրի համաշխարհային օրն է
Աիդա Ավետիսյան, «Ռադիոլուր»
1992 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշում ընդունեց յուրաքանչյուր տարի մարտի 22-ին նշել ջրի համաշխարհային օրը և առաջարկել բոլոր պետություններին այդ օրն ացկացնել միջոցառումներ` նվիրված ջրային պաշարների օգտագործմանը և պահպանմանը: 2005 թվականից մինչև 2015 թվականը հայտարարված է որպես «Ջուրը կյանքի համար» խորագրի տասնամյակ: Յուրաքանչյուր տարի ունի իր կարգախոսը, այս տարվանը`«Ջրային համագործակցությունն» է:
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը խոսքով` Եղեգիս գետի վրա գործադրվող 12 ՀԷԿ-երի արդյունքում գետը փոխել է իր ֆիզիկական ու քիմիական կազմը: Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգի կենտրոնի տվյալներով վերջին 3 տարվա ընթացքում ջրի ջերմաստիճանը բարձրացել է, թափանցելիությունն իջել, կաված մասնիկների քանակությունն ավելացել է, լուծված թթվածնի քանակությունը զգալիորեն նվազել է: Այս իրավիճակն էլ ըստ Բարդուխ Գաբրիելյանի` ազդում է ձկնապաշարների վրա:
Չնայած որ փոքր ՀԷԿ երի կառուցումը խրախուսվում է ամբողջ աշխարհում, քանի որ արտանետումներ չկան: Սակայն մեզ մոտ դրանց կառուցումն իրենց բացասական ազդեցությունն են թողնում էկո համակարգերի վրա: Փոքր ՀԷԿ երի կառուցումնն ազդում է նաև Սևանի էկո համակարգի վրա, կառուցվում են հանքաարդյունաբերական ձեռարկություններ, որն էլ զգալիորեն փոխում է ջրի որակը:
Կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանի խոսքով` Սևանա լճում զարգացել է ձկնաբուծությունը, բայց մեր միակ քաղցրահամ ջրի պաշարում պետք է թուլատրվի տեղական ձկների բուծումը, կարծում է նա: Ոչ հիմնավորոված ձկնատեսակի ներմուծումը կարող է վտանգավոր լինել էկո համակարգի համար, ասում է կենսաբանակն գիտությունների դոկտորը: Վերջինս նկատում է, որ շատ ձկնաբուծարաններ կան, որոնք կառուցված են հիմնական ձվադրավայր հանդիսացող գետերի վրա, որն էլ վտանգավոր է տեղի ձկների համար:
Բարդուխ Գաբրիելյան. «Եթե Սևանա լճի մակարդակի իջեցումը շարունակական բնույթ կրի, մենք լճի փոխարեն ճահիճ կունենանք»
Մարինե Ղազարյան, Առավոտ
Այսօր՝ Ջրի համաշխարհային օրվա առիթով «ԷկոԼուր» ակումբի հյուրն էր ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը, որը խոսեց Հայաստանում ջրային պաշարների էկո համակարգի մասին: «Մեր երկրի հարստությունը ջուրն է, քաղցրահամ ջուրը, եթե նավթը կարելի է փոխարինել, ապա ջուրն անփոխարինելի է»,- համոզված է պարոն Գաբրիելյանը: Նա նշեց, որ այսօր ջրերի աղտոտման հիմնական պատճառ են հանդիսանում ՀԷԿ-երը: Նրա խոսքերով ՀԷԿ-երը թույլատրելի սահմանից շատ են և ինչպես հարկն է, չեն վերահսկվում: Նրա խոսքերով՝ Սևանա լիճը, որպես քաղցրահամ ջրի աղբյուր, շատ մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար: «Վերջին տարիներին կառավարությունն աշխատում էր Սևանա լճի մակարդակի բարձրացման վրա, քանի որ կոնկրետ Սևանի ջրի որակը կախված է ջրի մակարդակի բարձրացումից»: Նա նաև նշեց, որ անցած տարիներին ջրի մակարդակը մի քանի սմ-ով իջել էր, սակայն դա այդքան էլ վտանգավոր չի, եթե չկրի շարունակական բնույթ: «Իսկ եթե, այնուամենայնիվ, սա կրեց շարունակական բնույթ, մենք քաղցրահամ ջրի փոխարեն ճահիճ կունենանք»: Պարոն Գաբրիելյանն անդրադարձավ նաև հանքարդյունաբերությանը, նշելով, որ դա չի կարող ազդեցություն չունենալ Սևանի էկոհամակարգի վրա: «Աղտոտում գոյություն ունի, սակայն դա շոշափելի չէ Սևանա լճում, իսկ ահա գետերն աղտոտվածության տեսանկյունից աղետալի վիճակում են գտնվում»: Նա համոզված է, որ այսօր գետերին պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել և լրջորեն զբաղվել դրանց մաքրման աշխատանքներով: «Կա այսպիսի մի կարծիք, որ եթե ձկներն ապրում են տվյալ ջրում , ապա այն աղտոտված չէ, կամ էլ շատ թույլ է աղտոտված»: Սակայն պարոն Գաբրիելյանը պարզաբանեց, որ պետք է հաշվի առնել ձկնատեսակը և թե այդ ձուկը քանի տարի կարող է գոյատևել կեղտոտ ջրում: Այն հարցին, թե արդյո՞ք այսօր մենք բավարար մաքրման կայաններ ունենք, պարոն Գաբրիելյանը պատասխանեց, որ մաքրման կայանները բավարար չեն, դրանք հիմնականում տեղադրված են մեծ քաղաքներում, իսկ գյուղերում՝ ոչ: «Պետք է աշխատել այդ ուղղությամբ, քանի որ մաքրման կայաններ մասամբ տեղավորելով, էական և դրական փոփոխության հասնել չենք կարող»:
«Ջուրը, ի տարբերություն այլ ռեսուրսների, անփոխարինելի հարստություն է». այսօր նշվում է Ջրի համաշխարհային օրը
econews.am
Այսօր՝ մարտի 22-ին, Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ձկնաբուծության և հիդորէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը խոսեց մեր երկրի ջրային պաշարներից և կենսաբազմազանությունից:
«Ջուրը, ի տարբերություն այլ բնական ռեսուրսների, անփոխարինելի հարստություն է: Մեր երկիրը պետք է ուշադրություն դարձնի Սևանա լճի՝ քաղցրահամ ջրի պաշարների պահպանման վրա, որը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Սևանա լիճն ամենամեծ քաղցրահամ ջրի պաշարն է ամբողջ տարածաշրջանի համար»,- ևս մեկ անգամ շեշտեց Սևանա լճի կարևորությունը Բ. Գաբրիելյանը:
econews-ի հարցին՝ անցած տարի Սևանա լճից լրացուցիչ 320 միլիոն խմ ջրի բացթողումը ինչպե՞ս է անդրադարձել Սևանա լճի էկոհամակարգի վրա, Բ. Գաբրիելյանը պատասխանեց. «Ջրի մակարդակի մի քանի սանտիմետր իջեցումը չի կարող զգալի բացասական ազդեցություն ունենալ էկոհամակարգի վրա, սակայն եթե դա շարունակական չդառնա», – ասաց Բ. Գաբրիելյանը:
Նա նաև ավելացրեց, որ վերջին տարիներին լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց՝ դրական միտումներ են նկատվում՝ ջրաթափանցելիություն, նոր բուսատեսակների առաջացում և այլն:
Բ. Գաբրիելյանն անդրադարձավ նաև Սոթքի հանքի շահագործման հետևանքով գետերի աղտոտմանը:
«Գետերի վիճակը շատ վատ է (Կարճաղբյուր), ներկա պահին դրանց աղտոտումը ընդհանուր առմամբ զգալի չէ Սևանա լճի վրա, սակայն ժամանակի ընթացքում այն նկատելի կինի,» ,- ասաց նա:
Մարտ 25, 2013 at 18:22
