Շրջակա միջավայրի կլիմայի փոփոխության և էներգետիկ անվտանգության հարցերով զբաղվող երրորդ աշխատանքային խմբի նիստը ուղիղ եթերում

Շրջակա միջավայրի կլիմայի փոփոխության և էներգետիկ անվտանգության հարցերով զբաղվող երրորդ աշխատանքային խմբի նիստը ուղիղ եթերում

ԷկոԼուր

Սույն թվականի ապրիլի 20-ին` ժամը 13.00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ) տեղի կունենա Եվրամիության Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) երրորդ աշխատանքային խմբի (Շրջակա միջավայր, կլիմայի փոփոխություն և էներգետիկ անվտանգություն) 2013թ. անդրանիկ նիստը:

Սա Եվրոպային Հայաստանի ինտեգրման գործընթացներից է: Այս գործընթացն իրականացվում է երկու մակարդակով` պետական եւ քաղաքացիական հասարակության մակարդակով: Այդ նպատակով ստեղծվել է Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորում, որի մեջ մտնում են նախկին խորհրդային տարածքի 6 երկրներ` Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը: Այդ գործընթացը կազմակերպելու համար երկրներից յուրաքանչյուրում ձեւավորվել են ազգային պլատֆորներ: Դրանք էլ ունեն աշխատանքային խմբեր 5 տարբեր ուղղություններով: Ապրիլի 20-ին տեղի է ունենալու Շրջակա միջավայրի կլիմայի փոփոխության և էներգետիկ անվտանգության հարցերով զբաղվող երրորդ աշխատանքային խմբի նիստը:

Նիստի ընթացքում Եվրամիության ԱլԳ ՔՀՖ-ի եւ ՀԱՊ-ի նպատակների ու գործունեությունը կներկայացնի ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի համակարգող Բորիս Նավասարդյանը: ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի երրորդ աշխատանքային խմբի անցյալ տարիների գործունեությունը կներկայացնի ‹‹Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա›› ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը, իսկ «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ, ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի երրորդ աշխատանքային խմբի համակարգող Գևորգ Պետրոսյանը կներկայացնի ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի երրորդ աշխատանքային խմբի նպատակները: Այնուհետեւ նիստի ընթացքում կսահմանվեն ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի երրորդ աշխատանքային խմբի տարեկան գործունեության առաջնահերթությունները և հիմնական ուղղությունները, կքննարկվեն ԱլԳ ՔՀՖ Ռազմավարական ճանապարհային քարտեզի հետ կապված հարցերը, ինչպես նաեւ հարցեր` ՄԻՊ ազգային ռազմավարությունում շրջակա միջավայրի պահպանության հարցերի ընդգրկման վերաբերյալ: ԱլԳ ՔՀՖ-ն փակ չէ: Ցանկացած կազմակերպություն կարող է մասնակցել այս աշխատանքներին,  անդամագրվել:

Նիստը կարող եք դիտել ուղիղ կապով` ապրիլի 20-ին` ժամը 13:00-ին, հետեւելով http://yatv.ru/ecolur հղմանը:

Ապրիլ 19, 2013 at 16:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր