Մամուլի ասուլիս` Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգությունն ու ռիսկերը

Մամուլի ասուլիս` Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգությունն ու ռիսկերը

ԷկոԼուր

Սույն թվականի ապրիլի 26-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Ռադիացիոն վթարներում և աղետներում զոհվածների հիշատակի օրվան: Ասուլիսի բանախոսներ Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն  Վահրամ Պետրոսյանը կանդրադառնա Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության հարցերին, իսկ ատոմային էներգետիկայի ոլորտի փորձագետ Էմիլ Սահակյանը կներկայացնի Հայկական ատոմային էլեկտրակայանի հնարավոր ռիսկերը:

Հիշեցնենք, որ 1986թ. ապրիլի 26-ին տեղի ունեցավ Չերնոբիլյան ատոմային էլեկտրակայանի վթարը: Այս աղետը իր մասշտաբներով Երկրի խոշորագույն տեխնածին աղետներից է:

Ապրիլ 25, 2013 at 16:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր