

ԷկոԼուր
Facebook սոցիալական ցանցում բացվեց նոր լրագրողական խումբ` ECOpress: Այն միավորում է Երեւանի եւ մարզերի լրագրողներին, ովքեր հետաքրքրված են բնապհպանական թեժ խնդիրներով: Խումբը բացեցին, լրագրողները, ովքեր ապրիլի 11-ից 13-ին մասնակցեցին «ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված «Հայաստանի էկոլոգիական թեժ կետերը» թեմայով վարպետության դասընթացներին:
Մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանի հանքարդյունաբերության, փոքր ՀԷԿ-երի եւ անտառների վիճակը: Ամեն օր կազմակեպվեցին մամուլի ասուլիսներ: Ապրիլի 11-ին «Հանքարդյունաբերություն` առասպել եւ իրականություն» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ դասընթացի մասնակիցներին ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը և «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը ներկայացրեցին հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներն ու վտանգները, որոնք առաջանում են հանքավայրերի ոչ ճիշտ շահագործումից: Ապրիլի 12-ին «Փոքր ՀԷԿ-եր` սպեկուլիացա «կանաչ էներգետիկա»-ի միջոցով» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համակարգող Արամ Գաբրիելյանը և «Էներգետիկ անվտանգությանն ուղղված փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացման Նորվեգա-Հայկական Համագործակցության ծրագրի» ազգային համակարգող Ինեսսա Գաբայանը անդրադարձան փոքր ՀԷԿ-երի խնդրին: Ապրիլի 13-ին Հայաստանի անտառների վիճակը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար, աշխարագրական գիտությունների դոկտոր Հովիկ Սայադյանը:
Ասուլիսների բանախոս Հրաչյա Ավագյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբին նվիրեց իր հեղինակային «Լեռնահանքային և մետալուրգիական արդյուանբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները Հայաստանի հանրապետությունում» գիրքը, իսկ Հովիկ Սայադյանը` իր հեղինակային «ՀՀ անտառային գեոհամակարգերի տարածաժամանակային փոփոխությունները և կառավարման հիմնախնդիրը» գիրքը, ինչպես նաև «State of the World’s Forests 2005», «State of the World’s Forests 2007» գրքերը:
Վարպետության դասընթացներին մասնակցում էին Սյունիքից Գորիսի մամուլի ակումբ ՀԿ- լրագրող Անահիտ Գրիգորյանը, Տավուշից «Դիլիջան» թերթի տեղեկատու-hամակարգող Աննա Դավթյանը, Վայոց ձորից Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի ակտիվիստ Բաբկեն Բաբաջանյանը, Գույղաջակցության մարզային կենտրոնի «Ագրոկամուրջ» թերթի խմբագիր Աննա Գրիգորյանը, Լոռիի Վանաձորի «ՄԻԳ» հեռուստաըկերության լրագրողներ Մարինա Անդրեասյանը եւ Տաթեւիկ Ղազարյանը, Գեղարքունիքից «Զանգակ» հեռուստաընկերության լրագրող Տիգրան Բաղիշջանյանը եւ «Մարտունի ԻնֆոՏան» համակարգող Եղիազար Դավթյանը, Շիրակից «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի լրագրող Անահիտ Սիմոնյանը, իսկ Երեւանից Taginfo.am կայքի լրագրող Էմմա Կարապետյանը, Aysor.am կայքի լրագրող Գոհար Ստեփանյանը, Anews.am կայքի լրագրող Վոլոդյա Հովսեփյանը, «Ա1+»-ի լրագրող Մարինե Ստեփանյանը, www.armenianow.com կայքի լրագրող Գայանե Մկրտչյանը, www.ecolur.org կայքի թղթակիցներ Տաթևիկ Գրիգորյանը, Աստղիկ Ներսիսյանը, Դիանա Սահակյանը եւ Մարինա Գասպարյանը:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն դասընթացների 18 մասնակիցներին շնորհեց վկայագրեր:
Հայաստանի էկոլոգիական թեժ կետերը» թեմայով վարպետության դասընթացներն անցկացվեցին ««ԷկոԼուր» էկո-քաղաքական մամուլի ակումբ» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է - Counterpart Armenia/USAID-ն:
Ապրիլ 26, 2013 at 11:37



















