Տարոն Մարգարյան` Երևան քաղաքում կանաչ տարածքների ծավալը դեռ բավարար չէ

Տարոն Մարգարյան` Երևան քաղաքում կանաչ տարածքների ծավալը դեռ բավարար չէ

ԷկոԼուր

«Երևան քաղաքում կանաչ տարածքների ծավալը դեռ բավարար չէ: Մենք պետք է ավելացնենք ու եռապատկենք: Առաջարկություններ պետք է ներկայացնել նաև վարչական բոլոր շրջաններում անտառային գոտիների ստեղծման ուղղությամբ: Այդ նպատակով մենք կտրամադրենք լրացուցիչ ֆինանսավորում»,- ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ եւ ընդգծել, որ կանաչ բոլոր գոտիները պետք է ապահովված լինեն ոռոգման ցանցով: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը զեկուցել է, որ մայրաքաղաքում իրականացվող կանաչապատման աշխատանքներով միաժամանակ 14 ծրագիր է իրականացվում, որոնց շրջանակում մեկնարկել են սիզամարգային տարածքների ստեղծման և ձևավորման աշխատանքները, վարչական շրջաններ է տեղափոխվել և տնկվել 250 հազար ծաղիկ:

Մայիս 07, 2013 at 17:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր