Բնապահպանության նախարարությունը հավանություն է տվել երեք նախագծի, եւ երեք նախագիծ էլ ուղարկել լրամշակման

Բնապահպանության նախարարությունը հավանություն է տվել երեք նախագծի, եւ երեք նախագիծ էլ ուղարկել լրամշակման

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարությունը լրամշակման է ուղարկել երեք նախագիծ` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի բազալտի հանքավայրի փակման ծրագրի, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի պարզեցված գլխավոր հատակագիծի, ՀՀ Սյունքի մարզի Շաքիի բազալտի հանքավայրի 4-րդ տեղամասի փակման նախագծային փաստաթղթերը: Միեւնույն ժամանակ դրական եզրակացություն են ստացել հետեւյալ նախագծերը` «ԷյԹիԷմԷս Սոլյուշընս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված երկշղթա 110 Կվ օդային գծի «Մատուռի-ի կառուցման նախագիծ, ՀՀ Արարատի մարզի Վեդիի քաղաքապետարանի կողմից ներկայացված Վեդի քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակված տարբերակի նախագիծ, «Արսնելա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Այգեպատ համայնքում ԱԳԼՃԿ կայանի նախագիծ:

Մայիս 21, 2013 at 19:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր